Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Հոգևոր և աշխարհիկ տերերը մեկնեցին Հռոմ

Հոգևոր և աշխարհիկ տերերը մեկնեցին Հռոմ
19.03.2013 | 00:17

Մարտի 19-ին Վատիկանում տեղի կունենա Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս առաջինի գահակալության արարողությունը: Հայաստանը Վատիկանում ներկայացված կլինի հոգևոր և աշխարհիկ բարձրագույն իշխանությամբ` Հռոմ են մեկնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ